Ես իմ երեխու համար գրեթե արած բան չունեմ, բայց ես բոլորի երեխաների համար եմ փորձում անել. Վիլեն Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Բարև ձեզ, ընկերներ:

 

Եկել եմ ասեմ, որ այսօր բոլորդ ձեր զավակների հետ այսօրվա նկարներ եք շեյրում, ինչը, անտարակույս, հրաշալի է, հավատացեք, անչափ ուրախ եմ: Ցավոք, ես որդուս հետ նոր նկարներ շեյրելու հնարավորություն չունեմ, ինչում անշուշտ իմ անմիջական և հիմնական մեղքի բաժինը կա:

 

Սակայն, ես ուզում եմ շնորհավորել անխտիր բոլորի երեխաների պաշտպանության օրը։ Սա շատ կարևոր օր է, քանզի յուրաքանչյուր մարդու արարք, անկախ նրանից ճիշտ է, թե սխալ, անկեղծ է, թե ոչ, միևնույն է հիմնավորում է, որ իր երեխայի համար է անում։

Իսկ ես՝ ոչ, ես իմ երեխայի համար գրեթե արած բան չունեմ, բայց ես բոլորի երեխաների համար եմ փորձում անել, զուտ մի բանի համար, որ իրենք ավելի քիչ սխալ գործեն, քան մեր սերունդը: Ըստ իս, յուրաքանչյուր սերնդի առաքելությունը պետք է լինի անել առավելագույնը, որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի քիչ սխալ գործի, քան նախորդը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.