Բաժին : Մեկնաբանություն
«Էդմոնը հայտնել է, որ Փաշինյանից ստացել է պաշտոնների գայթակղիչ առաջարկություն». Արսեն Բաբայան
Այս նորությունը շատ կանխատեսելի էր և տեսանելի էր դառնում ընդդիմության անդամների հետ բոլոր այն բանավեճերում, որոնց մասնակցում են լուսավորականները։ Պատահական չէր, որ իմ մասնակցությամբ կայացած բազմաթիվ հեռուստատեսային բանավեճերում լուսավորականներն իրենց պահում են ՔՊ պատգամավորներից ավելի ծառայամիտ, ավելի հակահայ, այդպիսով ցույց տալով, որ ամբողջ թիմով պատրաստ են մինչև վերջին շուչը մշտապես կատարել ցանկացած բնույթի հատուկ հանձնարարություն և ավելի լավն են, քան բազմապիսի լուլուներ ու ճոճողներ։ Հայոց պատմությունը, ցավոք, բոլոր ժամանակներում ունեցել է այդպիսի խմբեր, որոնք պատրաստ են եղել հանուն նյութականի, հանուն պաշտոնների կործանել մեր մեծ Հայրենիքը»։ |