«Իմ դիմումի հիման վրա գործին ընթացք է տրվել». Հոխիկյան

Արցախի նկատմամբ ատելություն ու հայհոյանք տարածող այս տղայի դեմ քրեական հետապնդումը շուտով կարող է իրականություն դառնալ։ Համենայն դեպս, ՀՀ ԱԱԾ-ում իմ դիմումի հիման վրա գործին ընթացք է տրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն) հիման վրա (3-6 տարվա ազատազրկում)։
Այսպիսի մարդիկ չպետք է անպատիժ մնան, և ընկերներիս հետ ես այդ առումով գնալու եմ մինչև վերջ։
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, եթե ճանաչում եք սրան և գիտեք սրա իսկական անուն, ազգանունը, փաստացի և գրանցված բնակության հասցեն, ծննդյան ամսաթիվ և այլն, ուղարկեք անձնական նամակով։ «Ռուստամ Ավագյան» անունով անձի մասին որքան հստակ տեղեկություն ունենանք, այնքան արագ կօգնենք ԱԱԾ-ին՝ արագ հարուցել քրեական գործը և կալանավորել այդպիսի հանցագործներին»։

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.