Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում: Մեզ պատմեցին, որ առանձնատունը գտնվում է Աղստև գետի ափին: Առանձնատան շինարարական աշխատանքները շուտով ավարտին կմոտենան: Նշենք նաև, որ Ղալումյանն ապրում է Երևանում: Ի դեպ, մարզերից ընտրված գրեթե բոլոր պատգամավորները տեղափոխվել են Երեւան: Միայն երբեմն այցելում են, իսկ ոմանք նույնիսկ չեն էլ այցելում հարազատ մարզ: Տեղեկատվությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Վահե Ղալումյանի հետ…

 

Մեր այն հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Դուք Աղստև գետի ափին առանձնատուն եք կառուցում, Ղալումյանը նշեց` այո, այն հարցին էլ, թե որտե՞ղ եք հիմա ապրում, Ղալումյանը պատասխանեց` Երևանում: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ե՞րբ առանձնատան շինարարական աշխատանքները կավարտվեն, պատգամավորն ասաց` չգիտեմ»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.