Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսի հետ

Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է  Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։

 

Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

 

Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են  ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու  անփոփոխ պահանջները։

 

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է  ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.