Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա. Ադրբեջանի վարչապետ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է իր երկրի և Հայաստանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթացի բացակայությունը, հայտնում է minval.az-ը։

«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում (Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով) ընթացող հանդիպումներին, եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա», - ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Ասադովը նշել է, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարում։

Նա, մասնավորապես, հայտնել է ադրբեջանական կողմի մտահոգությունն առ այն, որ եռակողմ հայտարարության 4-րդ կետը, որը նախատեսում է «հայկական զինված կազմավորումների» (չակերտները՝ Tert.am) դուրսբերում «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am), մնում է անկատար։

Ադրբեջանի վարչապետը հավելել է, որ Բաքուն «մոտ ապագայում լուրջ առաջընթաց է ակնկալում երկու հարցերում և անհրաժեշտ է համարում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.