«Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության տեսակները․․․
2005թ․ մեր կազմակերպությունը՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» անցկացրել է տասնյակ դասընթացներ մարդու իրավունքների վերաբերյալ։

 

Լսարանին ներկայացրել եմ, թե տվյալ երկրում, ինչպիսին պետք է լինեն պետական կառույցները, որպեսզի հնարավորինս ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը, հիմնականում նկատի ունենալով անկախ դատաիրավական համակարգը։ Վերջում ունկնդիրներին ներկայացրել իմ կողմից գտնված բանաձևը․ «Լավ իշխանություններ չեն լինում, իշխանությունը լինում է տանելի կամ անտանելի»։

 

Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ։ Իշխանությունները լինում են ոչ միայն տանելի կամ անտանելի, այլև՝ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.