Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո Արցախում աշխատանքներ են տարվում ռուսական մշակութային տներ հիմնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

 

Հանդիպմանը քննարկվել են հանրապետության կենսագործունեությանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։

 

Անդրադառնալով Արցախում ռուսական համայնքի կյանքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար:

 

Այդ համատեքստում ընդգծվել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Հանրապետության տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.