Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 11-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում` մայիսի 9-ի ցերեկը, 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.