«УАЗ»-ը Լանջանիստ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվելով, հայտնվել է ձորում, կա 4 վիրավոր․ Shamshayn.com

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Եղիշե Կարապետյանը, իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ե. Կարապետյանն ու ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Յուրա Սողոմոնյանը, 35-ամյա Գրիշա Մանուկյանը և 43-ամյա Գարեգին Եփրեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր վիրավորներին մեծ դժվարությամբ ճոպաններով և փրկարարական ամենագնացով դուրս են բերել վթարի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբին, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուօգնությունն են ցուցաբերել: 

 
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.