Ես անպայման պիտի գամ էդտեղ, որ ինձ տեսնե՞ք․ ինչու Վարդան Ղուկասյանը չի երևում Ֆրանսիայի հրապարակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմության սկսած պայքարը Ֆրանսիայի հրապարակ է բերել հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկիններից շատերին, սակայն պայքարի երբեմնի առաջամարտիկ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի երեւում հրապարակում։ «Ինչո՞ւ, էլ չե՞ք պայքարում»․ մեր հարցին երեկ Ղուկասյանը հեռախոսով պատասխանեց․ «Ես անպայման պիտի գամ էդտեղ, որ ինձ տեսնե՞ք։ Ես ժողովրդի հետ եմ, թուրքին դեմ եմ, թուրքի հետ բարեկամությանը դեմ եմ»։

 

Տանը նստա՞ծ եք ակտիվ պայքարում։ «Թույլ տուր ես որոշեմ, ու պետք չի էդ մասին բարձրաձայնեմ։ Ով պիտի իմանա՝ գիտի, հիմա իմ տարիքը չի էլ բարձրաձայնելու»։ Վախենո՞ւմ եք խոստովանել։ «Ես վախենալու բան չունեմ, երկու հոգին գաղութում են, տղաներս նստած են օդի մեջը, իմ վրա էլ տասնյակ գործ է հարուցված, էլ դրանից ավել ի՞նչ պիտի անեն»։

 

Մեր հարցին՝ ընդդիմադիրներն այս անգամ կհաջողե՞ն, Ղուկասյանը պատասխանեց․ «Էդ հարցը պիտի ուրիշի տաս, իրանք քեզ հստակ կպատասխանեն, իրանց սցենարը սահուն գնում է առաջ, ամեն ինչ պայմանավորված անում են, իրենց ով բերել է, հենա՝ սահուն կերպով անում է, թող ամեն ինչ ավարտեն, մենակ թե ժողովրդին լավ լինի»։ Ո՞վ է բերել։ «Դուք լավ գիտեք»։ Իշխանությունը կհեռանա՞։ «Դուք էլ գիտեք, որ կհեռանա»»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.