Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա` Նիկոլի հեռացման օրակարգը. Իշխան Սաղաթելյան

Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարություններին, ոստիկանությանը շնորհակալություն հայտնելուն։

 

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների գրառումներին, որոնց միջոցով շնորհակալություն էին հայտնում Ոստիկանությանը՝ այս օրերին իրականացվող գործողությունների համար, Իշխան Սաղաթելյանն ասաց.
«ՔՊ-ն շնորհակալ է Ոստիկանությանը, քանի որ նրանք հասարակական կարգ չեն պահում, իրենց իշխանությունն են պահում, այնքան անամոթ են, որ այդ նույն ոստիկաններին, որոնք Շուշիում կոտորվեցին, մեկ անգամ չցավակցեցին, իսկ այսօր անընդհատ ծափահարում են և ստիպում, որ բռնություն գործադրի քաղաքացիների նկատմամբ և երբեմն ոստիկանությունը տեղիք տալիս է: Իհարկե, շնորհակալ կլինեն ոստիկանությանը, քանի որ միակ հենարանը, որ այսօր ունեն երկրում, Ոստիկանությունն է»,- ասաց Սաղաթելյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.