Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը. զոհերի ծնողները Ֆրանսիայի հրապարակում են. Tert.am

Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը: Կառույցից Tert.am-ին հայտնեցին, որ միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։

 

Զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։ Նշված միջնորդությունը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկելու։

 

 
Այժմ ծնողները պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ Ֆրանսիայի հրապարակում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.