Պուտինը և Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Նովո-Օգարյովոյում կայացած հանդիպման ժամանակ  նշել են երկու երկրի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ նման հայտարարություն է տարածել Կրեմլը։

 

«Հաստատվել է տարբեր մակարդակներում երկկողմ արտաքին քաղաքական խորհրդակցությունների պրակտիկայի օգտակարությունը: Ընդգծվել է ռուս-հայկական միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսությունը շարունակելու պահանջը, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։

 

Փաշինյանը Պուտինին հրավիրել է այցելել Երևան՝ կապված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի երկրորդ կեսին կայանալիք նստաշրջանի հետ, հրավերն ընդունվել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.