Ուկրաինան այժմ էպիզոդ է, ՌԴ-ն որևէ տեղ չի գնալու, Հայաստանին չի մոռանալու․ ռուս քաղաքագետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեեւն անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին, արցախյան հակամարտությանը եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

 

-Պարոն Միխեեւ, ինչպե՞ս եք տեսնում Ուկրաինայի ճգնաժամի լուծումը բանակցությունների ճանապարհով:

 

-Բանակցությունների միջոցով կարելի է շատ բանի հասնել, սակայն կան խոչընդոտներ, օրինակ՝ Ուկրաինայի ղեկավարության չկայացած լինելը: Պրոցեսը ղեկավարում են այլ մարիդկ, նրանք են հրամաններ տալիս, առավոտյան մեկ բան ասում, երեկոյան՝ մեկ այլ, իսկ վերջնական արդյունքում ամեն հարց լուծվելու է պատերազմի դաշտում:

 

-Եթե անդրադառնանք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, արդյոք Մինսկի խմբի գոյությունն իսկապե՞ս վտանգված է: Եվ արդյոք կարո՞ղ է ՌԴ-ն միայնակ քայլերն առաջ տանել:

-Ես ոչ մի պետական պաշտոն չեմ զբաղեցնում, չեմ ներկայացնում ՌԴ իշխանություններին: Ես գիտեմ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, սակայն ես ինչ ասում եմ, իմ անձնական տեսակետն է միայն: Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, ես իմ մասով ասեմ, որ սրտի մեծ ցավով եմ ընդունել այն իրադարձությունները, որոնք կատարվել են Արցախի շուրջ: Լավ է, որ գոնե բանակցություններ են ընթանում, սակայն դժվար է ասել, թե դրանք ինչով կավարտվեն:

-Արդյոք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ-ն իրեն հեռու կպահի՞ հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցերից:

-Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ: Ռուս խաղաղապահներն այնտեղ են ու ոչ մի տեղ չեն գնացել, եւ 102-րդ ռազմաբազան եւս տեղում է: Ինչ վերաբերում է ուկրաինական կրիզիսին, ապա չեմ տեսնում հիմքեր, որ այդ ամենը կարող է խանգարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով ՌԴ-ի դերակատարմանը: Բոլորս հասկանում ենք, որ Ուկրաինան այժմ էպիզոդ է, ՌԴ-ն որեւէ տեղ չի գնալու, Հայաստանին չի մոռանալու, եւ Կովկասը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Իհարկե, կարեւոր է, թե Ադրբեջանն ու Հայաստանը որքանով կարող են բանակցել, սակայն մենք որևւէ տեղ գնալ չենք պատրաստվում: Առանց ՌԴ-ի, որեւէ բան որոշել գրեթե անհնար կլինի։

-Ի՞նչ է խանգարում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն այժմ:

-Մեզ պակասում է ընդհանուր սահման, ցամաքային հաղորդակցություն: Այդ ամենը կարող էր հանգեցնել տնտեսական հարաբերությունների կարգավորման եւ ավելի ամրապնդմանը, սակայն տարբերակներ չկան, թե ինչպես այդ ամենը կարող է կարգավորվել: Հարաբերություններում շատ պետք է իշխի տնտեսությունը:

-Ինչ սկսվել է հատուկ գործողություն Ուկրաինայում, սկսվեց նաեւ հակամարտություն Արեւմուտքի հանդեպ: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն հեռու կգնան նրանք:

-Ես կարծում եմ,. որ Արեւմուտքն ավելի հեռու կգնա. դա պատերազմ է ոչնչացնելու համար, եւ իրենց առջեւ հստակ նպատակներ են դրել, սակայն չեն կարող այդ նպատակին հասնել, քանի որ ավելի վատ պահեր եւս եղել են: ՌԴ-ի վրա ազդելը միշտ բարդ է եղել, հիմա էլ է բարդ լինելու: Օրինակ՝ ասում էին՝ swift-ը անջատեն՝ ՌԴ-ն չի գոյատեւի, սակայն հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա պետք է հասկանալ, թե ինչպես պետք է նայել իրավիճակին: Փորձ է արվում նաեւ ՌԴ-ին դուրս թողնել միջազգային քաղաքականությունից, սակայն դա էլ չի ստացվի, եւ ստրատեգիական առումով նրանք չեն կարողանում հասնել իրենց նպատակին:

-Ինչպե՞ս եք տեսնում ՌԴ-Չինաստան հարաբերությունների զարգացումը, կարո՞ղ են արդյոք նրանք դաշինք կազմել՝ ընդդեմ Արեւմուտքի:

-Պետք չէ թերագնահատել կամ գերագնահատել ռուս-չինական հարաբերությունները: Չինաստանը կպատերազմի միայն ինքն իր համար: Մյուս կողմից՝ ես հաճախ եմ շփվում չինացիների հետ, եւ նրանք հասկանում են, որ կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ նրանք մեն-մենակ կմնան Արեւմուտքի դեմ: Իհարկե, այդ հարաբերությունների զարգացումը շատ դրական կլիներ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.