Հայաստանը ռուսական գազի համար վճարումներն արդեն կատարում է ռուբլով. Վահան Քերոբյանը՝ РБК-ին

Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։

«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստանին գազ մատակարարելու պայմանագիրն արդեն մի քանի տարի թույլ է տալիս գազի համար վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է», - РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.