Արայիկ Հարությունյանը գալիս է հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

hayeli.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գալու է Հայաստան՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը փորձելու է Նիկոլ Փաշինյանին համոզել հետ կանգնել Արցախը վերջնականապես կործանելու որոշումից։ Հիշեցնենք, որ երկու օր է իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից համոզում են ժողովրդին, որ միջազգային հարությունը ստիպում է իջեցնել Արցախի կարգավիճակը, ինչը նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

  Նշենք նաև,  որ ապրիլի 15-ին նախատեսված է Փաշինյան-Պուտին հանդիպում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.