Թող Ալեն Սիմոնյանը ինքը պատասխանի այդ հարցին՝ իրենք իրենց ինչի տեղ են դրել, որ մի խմբակով կամ մի քանի հոգով ուզում են որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր՝ թե Արցախում, թե Հայաստանում․ Արթուր Մոսիյան

Արցախի ԱԺ արտահերթ նիստում ելույթի ժամանակ Արցախի ԱԺ  պատգամավոր Արթուր Մոսիյանը մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպումից

 

«ԱԺ նախագահի և հինգ խմբակցությունների մասնակցությամբ ուղևորվեցինք Երևան՝ հանդիպեցինք ՀՀ ԱԺ նախագահի և մի քանի պատգամավորների հետ։ Մտահոգություններ ունենալով հարց ուղղեցի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով, թե կարգավիճակ ասելով ձեր իշխանությունն ինչ է հասկանում, կարո՞ղ է մի օր ասեք՝ Ադրբեջանի կազմում։

 
 
Ալեն Սիմոնյանը վիրավորված ասեց՝ մեզ ինչի տեղ եք դնում, խոսքը վերաբերում է անկախացմանը կամ Հայաստանին միացմանը, հո չենք ասելու Ադրբեջանի կազմում։ Մեր ընկերներից մեկն անգամ ինձ կշտամբեց, թե ինչու այդպիսի հարց տվեցի, մարդը վիրավորվեց, ես էլ ասացի՝ ճիշտ եմ արել, որովհետև այդ տեսակը ես ճանաչում եմ։
 

Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս նույն հարցը տալ, որն ասաց Ալեն Սիմոնյանը՝ դուք մեզ ինչի տեղ եք դրել։ Կխնդրեի, որ ինքը պատասխանի այդ հարցին՝ իրենք իրենց ինչի տեղ են դրել, որ մի խմբակով կամ մի քանի հոգով ուզում են որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր՝ թե Արցախում, թե Հայաստանում»,- նշել է Մոսիյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.