Բելառուսի կառավարությունը սահմանափակում է ձեթի, ալյուրի, շաքարավազի արտահանումը

Բելառուսի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում երկրից սննդամթերքի որոշ տեսակների արտահանման համար սահմանամերձ շրջաններում մթերքների նկատմամբ պահանջարկի ավելացման պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Այժմ կարող եք արտահանել ալյուր՝ մինչև 1 կգ, հացահատիկային որոշ տեսակներ (հնդկաձավար, բրինձ, ձավար, վարսակի ալյուր, կորեկ)՝ մինչև 1 կգ, շաքարավազ՝ մինչև 1 կգ, աղ՝ մինչև 1 կգ, մակարոնեղեն՝մինչև 1 կգ, ձեթ՝ մինչև 1 լիտր, մսի, կաթնամթերքի և ձկան պահածոներ (բացառությամբ մանկական սնունդ)՝ մինչև երեք տարա»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Զեկույցում նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում Բելառուսի պետական սահմանային անցակետերում տեղակայված խանութներից գնված ապրանքների վրա։

 

«Բանաձևն ընդունվել է ներքին շուկան պաշտպանելու համար՝ կապված սահմանամերձ շրջաններում մթերային ապրանքների պահանջարկի աճի հետ»,- ասվում է զեկույցում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.