Հրապարակվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։

 

Հաղորդումը բաղկացած է 14 բաժիններից, որոնցում ըստ առանձին բաժինների ներկայացված են՝

 

•  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները։

 

• Պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները։

•  Անձնական (քաղաքացիական) և քաղաքական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները։

• Սոցիալական և տնտեսական իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները։

• Պաշտպանի գործունեությունը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում։

•  Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը։

• Երեխաների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը։

• Պաշտպանի գործունեությունը հասարակության խոցելի խմբերին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում։

• Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը։

• Հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքներն ու ազատությունները։

• Պաշտպանի գործունեությունը օրենսդրության կատարելագործման բնագավառում։

• Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումները, Պաշտպանի հայտարարություններն ու արտահերթ զեկույցները։

• Պաշտպանի ներքին և արտաքին համագործակցությունը։

• Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման բնագավառում։

«2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը Պաշտպանի կողմից ուղարկվել է ԱՀ Ազգային ժողով։

Օրենքով սահմանված կարգով Հաղորդումը ներկայացվելու է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին։

Հաղորդումը հասանելի է հետևյալ հղումով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.