Հանրապետության տարածքում տեղումները կշարունակվեն

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 9-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ի առավոտյան և ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 10-11-ը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

 
 
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
 

Երևան քաղաքում՝ ապրիլի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.