Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում:Այս մասին հայտնում է Արցախի ԿԸՀ-ն:

 

ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:

 

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 2550 ընտրող:

 

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ըստ համայնքների այսօր՝ ժամը 11.00-ից սկսած, կհրապարակվի երեքժամյա պարբերականությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.