Կարագի, ձեթի գները իջել են, հնդկաձավարը թանկացել է, որովհետև պաշարի խնդիր կա․ ՏՄՊՊՀ նախագահ

Այն պնդումները, որ եթե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում։ Մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գները, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում են ապրանքների գները իջել, և՛ աշխարհում ապրանքների ինքնարժեքի պարագայում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

 

Հարցին՝ ո՞ր ապրանքների գներն են իջել, Գևորգյանը ասաց․«Կարագի, ձեթի գները։  Հնդկաձավարի գները բարձրացել են, որովհետև հնդկաձավարի պաշարի խնդիր կա ամբողջ աշխարհում։ Մենք միշտ վերահսկում ենք բոլոր շուկաները, որոնք մեր տիրույթում են, ձվի հետ կապված գնիջեցումը, օրինակ կատարվել է այնպիսի տնտեսվարող սուբյեկտի կողմից, որը մեր տիրույթից դուրս է»։

 

Անդրադառնալով հացի գնի կամայական բարձացումներին, Գևորգյանը ասաց․

 

«Պատկերացնո՞ւմ եք՝ հաց արտադրող ընկերությունների քանակը Հայաստանում ինչքան շատ է, որ ասում եք՝ հացը տարբեր տեղերում տարբեր գին է, բա հենց այդպես պետք է լինի, հացը տարբեր խանութներում տարբեր գներով պետք է վաճառվի, դա նորմալ է և հենց դա է տնտեսական մրցակցությունը, ուզում եք բոլոր տեղերում նույն գինը լինի՞, օրինակ՝ վարսավիրանոցներում  մի տեղ մի գին է, մեկ այլ տեղ այլ գին, սա մրցակցություն է»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.