Երկու մրցման ենք մասնակցել, մարզիկներին նոր հագուստ չեն տվել, Օլիմպիական կոմիտեն իր անգործությամբ է մեզ վնաս տալիս․ Գևորգ Ալեքսանյան․ Mediamax

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը խոսել է այն խնդիրներից, որոնց պարբերաբար առնչվում են: Այս մասին գրում է Mediamax.am-ը։

 

Թիմը Եվրոպայի առաջնությունից նոր է վերադարձել, որտեղ չորս մեդալ է նվաճել, իսկ թե ինչ դժվարությունների միջով անցել, պարզաբանել է մարզիչը:

 

«Հույս ունեմ մենք էլ կկարողանանք հետագայում մեր մարզիկներին այնպես հանել գորգ, ինչպես անում են շատ երկրների ներկայացուցիչներ:

 

Մեր բյուջեն է քիչ, միշտ գումարը չի բավականացնում ավելի լավ պատրաստվել: Եղածով ենք կռիվ տալիս այն թիմերի դեմ, որոնք ամեն ինչ ունեն, այդ թվում՝ մի քանի բժիշկ ու մերսողներ: Մերսողն ու բժիշկը մեզ հետ աշխատում են, բայց աշխատավարձ չեն ստանում, մրցումների առանց նրանց ենք մեկնում:

Մեզ մոտ պատկան մարմինները ոչ մի քայլ չեն արել մրցավարության հարցը լուծելու համար: Հավասար մարզիկների պայքարում մրցավարների միջամտության արդյունքում մեդալներից ենք զրկվում: Արդեն չորրորդ ամիսն է երկու մրցման ենք մասնակցել, մարզիկներին վիտամիններ ու նոր հագուստ չեն տվել, հնով են ելույթ ունենում:

Վերականգնիչներ չեն ստանում մարզիկները, ամաչում էլ ենք նրանցից ավելի լավ արդյունք պահանջել:

Այս հարցերը 15 օր առաջ բարձրաձայնել ենք ԿԳՄՍ-ում ու խոսել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան հետ: Սպասում ենք պատասխանի:  

Գեւորգ Ղարիբյանը մեկ ձեռքով էր ԵԱ-ում գոտեմարտում, բայց չկարողացանք նրան լավ վիճակի հասցնել, որ լիարժեք մասնակցի: Անձնական գումարներով է բուժումը ստացել: Այնքան խնդիրներ ունենք, որ չենք կարողանում ավելի լավ մասնակցել:

 

Օլիմպիական խաղերում երեք մեդալ ենք նվաճել, երբ բարձրաձայնեցինք խնդիրների մասին, մասնավորապես վատ մրցավարության, մեր սպորտային ղեկավարությունը դրա հետեւից չգնաց: Ի՞նչ քայլեր գործադրեցին, այ սա է անտարբերությունը:

Մենք կռվում ենք մեր երկրի համար, իսկ երբ իրենք պետք է կռվեն մեզ համար, ոչ մի քայլ չեն անում: Իսկ Օլիմպիական կոմիտեն իր անգործությամբ է մեզ վնաս տալիս»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.