Ինչու է Արայիկ Հարությունյանը հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների»,- այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

Ինչքանով է վերը նշվածը իրականությանը մոտ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Լուսինե Ավանեսյանից, ով նկատեց. «Այդ հարցը չեմ մեկնաբանի: Իսկ եթե ընդդիմադիր ուժերը ունեն հարցեր, ապա հնարավորություն ունեն պարոն նախագահին այդ հարցերը ուղղել եւ ստանալ հստակ պատասխաններ»:

 

Իսկ թե ինչու է ԱՀ նախագահը հանդիպել ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ի հետ, տիկին Ավանեսյանը նկատեց, որ նախագահը պարբերաբար տարբեր հայացքների տեր մարդկանց հետ հանդիպում է, քննարկում Արցախի հետ կապված մտահոգ հարցեր, ու սա նման հանդիպումներից մեկն էր ընդամենը:

 

Կարճ ասած, ոչ մի հստակեցում: Այսինքն, մտավախությունները, որ այդ հանդիպման ժամանակ ԼՏՊ-ն Արայիկ Հարությունյանին իր սին գաղափարներն է քարոզել, մնում են օրակարգում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.