Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Nissan Qashqai-ը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում, Հրաչյա Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից մեկը երեխա է, ով հոսպիտալացվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 
 

Բախման հետևանքով Nissan Qashqai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով Բուսաբանական այգու տարածքի երկաթե ճաղավանդակը: Բարեբախտաբար, ճաղավանդակի մոտ տեղադրված խոշոր տրամաչափի գազազախողովակը չի վնասվել:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.