Կարող ենք պատժամիջոցների պայմաններում ապրել այնպես, որ մենք և մեր գործընկերները լավ զգանք. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցների տակ ապրելու փորձ ունի, ընդորում այնպիսի փորձ, որ ինքը և իր գործընկերները իրենց լավ զգան։ Այս մասին նա ասել է իր հնդիկ գործընկեր Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը և մի շարք այլ պետություններ առնվազն 10 տարի գտնվում են Արևմուտքի ինտենսիվ պատժամիջոցների տակ։

«Հետևաբար, մենք արդեն փորձ ունենք, թե ինչպես ապրել այս պայմաններում և ապրել այնպես, որ մենք լավ զգանք, և մեր գործընկերները լավ զգան։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ՝ այդպես էլ կլինի»,- ասել է Լավրովը։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

 

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

 

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.