«Փառուխ գյուղում մեկի դիմաց 100 ադրբեջանցի է կանգնած, Քարագլխի մոտ 30%-ն է մերը, գյուղ տանող բոլոր մուտքերը փակ են»․ նախկին գյուղապետ, Tert.am

Քարագլխի մի փոքր հատվածը՝ մոտ 30%-ը, գտնվում է մեր վերահսկողության տակ, մնացած մասը ադրբեջանցիների վերահսկողության տակ է, սա է իրականությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի  նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։

«Ինչ վերաբերում է Փառուխ գյուղին, դրա մի մասը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, մի 100 մետր այնկողմ, աջ ու ձախ՝ ամբողջությամբ ադրբեջանցիներն են, գյուղ տանող բոլոր ճանապարհներերը փակ են։ Մի հոգու դեմ 100 ադրբեջանցի է կանգնած, մեծ քանակությամբ մարդատար մեքենաներով, զենքերով գտնվում են այս հատվածում»,- ասաց Միքայելյանը։

 

Հարցին՝ այժմ գյուղի բնակիչները որտե՞ղ են գտնվում, Միքայելյանը նշեց. «Ով որտեղ կարողացել, գնացել է, մի մասը՝ բարեկամի տուն, մի մասը՝ հարևան գյուղեր, ով ինչ կարողացել է, հետը վերցրել է, անասուններով, ամեն ինչով դուրս են եկել, մինչև կարգավորվի, ամեն մեկս վերադառնանք մեր տները։ Բնակիչները գյուղը լքելու մտադրություն չունեն, հույս ունենք, որ կկարգավորվի, ամեն մեկը կվերադառնա իր տուն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Արցախի Հանրապետությունում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքեր՝ վերահսկողության տակ վերցնելով այն, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.