Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է

Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է, արդեն ԱԳԼՃԿ-ներն աշխատում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին, ժամը 1։00–ի սահմանում, գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում խափանվել էր գազամատակարարումը, իսկ ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներին։ Շուրջ 10 օր Արցախը կանգնած էր հումանիտար աղետի առջև՝ զրկված լինելով գազամատակարարումից և եղանակային ոչ բարենպաստ պայմաններում ջեռուցման տարրական պայմաններից։ Ի վերջո, ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ, հնարավոր է եղել վերանորոգել և ապահովել գազամատակարարումը, սակայն մարտի 21-ին հայտնի դարձավ, որ վերանորոգման աշխատանքների քողի ներքո ադրբեջանական կողմը գազատարի վրա փական է տեղադրել, որ ցանկության դեպքում՝ ցանկացած պահի կարողանա դադարեցնել Արցախում գազամատակարարումը։ Արցախում մարտի 21-ից կրկին գազ չի եղել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.