Ռուբլով վճարումն անընդունելի է. G7-ը մերժել է գազի հետ կապված Պուտինի պահանջը

«Մեծ յոթնյակ»-ի անդամ երկրների էներգետիկայի նախարարները մերժում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջն առ այն, որ ոչ բարեկամական երկրները ռուսական գազի համար վճարեն ռուբլով: Այս մասին երկուշաբթի իր գործընկերների հետ բանակցություններից հետո հայտնել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը, գրում է financialpost.com-ը:

««Մեծ յոթնյակ»-ի բոլոր նախարարները համաձայնել են, որ սա գործող պայմանագրերի միակողմանի և բացահայտ խախտում է», - լրագրողներին ասել է Հաբեկը:

«Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ կնքված պայմանագրերը վավեր են, և ընկերությունները պետք է և պարտավոր են հարգել դրանք… ռուբլով վճարումն անընդունելի է, և մենք շահագրգիռ ընկերություններին կոչ ենք անում չկատարել Պուտինի պահանջը: Մեզ պառակտելու Պուտինի փորձն ակնհայտ է, բայց, ինչպես տեսնում եք այս մեծ միասնությունից և վճռականությունից, մենք չենք պառակտվի», - հավելել է պաշտոնյան։

Մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը, Ռուսաստանի բանկին և «Գազպրոմ» ՓԲԸ-ին մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել անբարյացակամ երկրների հետ գազի համար վճարումները ռուբլով ստանալու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.