Արայիկ Հարությունյանն այցելել է Խրամորթ և Խնապատ համայնքներ, վստահեցրել` գործադրվում են ջանքեր հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։

 

Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու և ռուսական կողմի ջանքերով հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:


Նախագահ Հարությունյանն այցելել է նաև շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ, բնակիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը, անելիքների հետ կապված տվել մի շարք հանձնարարականներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.