Tiffany & Co-ն հրաժարվել է գնել ռուսական ալմաստներ և ադամանդներ

Ամերիկյան Tiffany & Co ոսկերչական տունը կասեցրել է Ռուսաստանում չմշակված ադամանդների (ալմաստ) և հղկված ադամանդների գնումը։ Այս որոշումը կապված է Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ։

«Tiffany-ն կասեցրել է Ռուսաստանից բոլոր չմշակված ադամանդների, ինչպես նաև ռուսական ծագման ադամանդների գնումները՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք մշակվել և հղկված»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.