Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակն ավելացնելու խնդրանքը կարևոր և խիստ անհրաժեշտ քայլ է. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակն ավելացնելու խնդրանքը կարևոր և խիստ անհրաժեշտ քայլ է:
Իրավիճակի հանգուցալուծումը կախված է մեր ամրությունից, ճիշտ աշխարհաքաղաքականությունից։ Ռուսաստանի Դաշնությունն էլ հանդիսանում է կայունության և խաղաղության պահպանման հիմնական գրավականներից մեկը։ Եվ, իհարկե, նաև միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի բոլոր ագրեսիվ քայլերին; Անտարբերությունն ու անգործությունն ավելի մեծ վտանգներ են առաջացնում հենց նույն քաղաքակիրթ աշխարհի համար»:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.