Դատախազությանը երեք անգամ հերքելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է դատական գործերի համակարգչային մակագրումն ապահովելու մասին

Մարտի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությւոնը հայտարարեց, որ  դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին. «Քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»։

 

Բարձրագույն դատական խորհուրդը հերքեց այն, նշելով, որ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները չեն վերադարձվել, ինչին ի պատասխան Դատախազությւոնը հրապարակեց փաստաթուղթ առ այն, որ բանալիները վերադարձվել են և այն ստացել է Դատական դեպարամենտի աշխատակիցը։

Դրանից հետո, մարտի 18–ին ևս մեկ անգամ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց, որ  ժամը 18-00-ի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել:

 

Երրորդ անգամ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց համակարգի գործարկման անհնարինության մասին, նշելով, որ էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ 21.03.2022 թվականի ժամը 18:00-ի դրությամբ դեռևս չեն վերադարձվել:

 

Չնայած նրան, որ Դատախազությունը փաստաթուղթ էր հրապարակել ստացման վերաբերյալ, Բարձրագույն դատական խորհուրդը երրորդ հերքումից հետո այսօր հայտնում է  դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկմանն ուղղված քայլերի մասին, և չի հստակեցնում, թե ինչու էր նախկինում հերքում։

Բարձրագույն դատական խորհրդի՝ այսօր տարածած հայտարարության մեջ ասվում է«ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչընդոտների բացակայության մասին:

Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:

Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.