Oriflame-ը հեռանում է ռուսական շուկայից

Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողության կապակցությամբ շվեդական կոսմետիկայի Oriflame ընկերությունը դադարեցնում է ներդրումները, մարքեթինգը, վերապատրաստումները և միջոցառումները, ինչպես նաև առցանց վաճառքը վերջնական սպառողներին Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ։

«Շարունակվող պատերազմը գործառնական և իրավական խնդիրների հետ մեկտեղ անհնարին է դարձնում մեր ռուսական բիզնեսը ներկայիս տեսքով շարունակելը», - հայտնել է Oriflame-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.