Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ մարզադաշտ դուրս գալով հատուկ մարզաշապիկով

«Լացիո»-ի հետ հռոմեական դերբիից առաջ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրել է հատուկ մարզաշապիկ՝ հաջակցություն Ուկրաինային:

Ինչպես գրում է profootball.ua կայքը, «Ռոմա»-ի կիսապաշտպանի մարզաշապիկին պատկերված է Ուկրաինայի դրոշի գույներով սրտիկ, որի տակ գրված է. «Միասին հանուն խաղաղության» (Together for PEACE):

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.