Արտակարգ իրավիճակ` Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, խցանումը ձգվում է մոտ 6 կմ. shamshyan.com

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

 

Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.