Նման մրցաշարերն օգնում են, որ կյանքի կոչենք կառավարության ռազմավարական նպատակները․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Չարենցավանում  «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի ընթացքում։ Նա նշել է, թե գաղափարը, որի մասին խոսում էին ամիսներ առաջ, հիմա իրագործվել են։

 

Հա տեղեկացրել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը լինելու է շարունակական՝ հույս հայտնելով, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա։

«Այս մրցաշարերը մեզ համար ունեն կարևոր նպատակներ, որովհետև օգնում են, որ կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական նպատակները կյանքի կոչվեն, և մենք ջանքեր գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ, այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում։ Ճիշտ է մեր մրցաշարևերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում»,-ասել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.