«Google Pay»-ի փոխարեն շուտով ռուսներին կառաջարկվի նմանատիպ տարբերանշանով ծառայություն՝ «GazpromPay»-ը

«Google Pay»-ի փոխարեն շուտով ռուսներին կառաջարկվի նմանատիպ տարբերանշանով ծառայություն՝ «GazpromPay»-ը։

«Գազպրոմ» ՓԲԸ-ն որոշել է գրանցել նման ապրանքային նշան: Ավելի ճիշտ՝ կորպորացիան գրանցման միանգամից երկու հայտ է ներկայացրել՝ մեկը «Gpay» ապրանքանիշի, մյուսը՝ «GazpromPay»-ի համար։ Լոգոտիպը, հնարավոր է, միտումնավոր են այդպիսին ստեղծել, որպեսզի նման լինի ռուսներին ծանոթ վճարային ծառայությանը:

Կամ պարզապես շտապում էին. միջազգային ծառայությունների միջոցով վճարումները ռուսների համար այլևս հասանելի չեն, շտապ այլընտրանք են փնտրում։ Թե որ բանկի հետ է համագործակցելու «Գազպրոմը», դեռ հայտնի չէ։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն իր տելեգրամյան ալիքում։

 
 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.