Ադրբեջանը և ՌԴ-ն փոխադարձ առևտրի համար մաքսային կանաչ միջանցք կգործարկեն

Ադրբեջանն ու Ռուսաստանը պարզեցված մաքսային միջանցք են ստեղծում երկու երկրների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել Դաշնային մաքսային ծառայության պատվիրակության Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, հայտնել են Բաքվում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունից։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը և Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն ծրագրի մասնակիցների ցանկը կորոշեն լիազորված տնտեսվարող սուբյեկտներից և արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներից։

«Կանաչ միջանցքում ռուս և ադրբեջանցի մասնակիցների միջև արտաքին առևտրային պայմանագրեր կնքելիս երկու պետությունների մաքսային մարմիններն ավտոմատ կերպով կկիրառեն մաքսային ձևակերպումների պարզեցումներ և դյուրացում՝ ապրանքների անխափան և արագացված տեղաշարժը Ռուսաստան և Ադրբեջան ապահովելու համար», ասվում է զեկույցում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.