Շատերն էին երկրի ղեկավարին հասցեագրել բառերը և մեզ վատ բաներ էին գրում․ «Տականք» երգի հեղինակ

«Eleven green» խմբի «Տականք» երգի բառերի հեղինակ Նարե Նիկոյանը երգը գրելիս չի էլ մտածել, որ այն այսքան կքաղաքականացվի․ գրում է aravot.am-ը։

 

«Որեւէ անձի վրա կենտրոնացած չենք գրել երգը, ավելին՝ երգի բառերը միանգամից չենք գրել, երկար ժամանակ երգը դրված էր մի կողմ, վերցրել ենք, շարունակել, փորձել ենք ինչ-որ ընդհանրացված կերպար, որ շատերը կուղղորդեն ինչ-որ մեկի վրա, ում իրենք կուզենան: Շատ աղջիկներ, օրինակ, գրում են, որ իրենց նախկիններին են նմանեցրել: Բայց երգն, ի զարմանս մեզ, մի քիչ շատ քաղաքականացվեց, բայց ինչ-որ մեկին մենք նկատի չենք ունեցել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Նարե Նիկոյանը:

Հարցին՝ «Տականքը» գրելիս ի՞նչ էր կուտակվել ներսում, ու ո՞վ էր իր սրտի, մտքի տականքը, երգի հեղինակը պատասխանել է․ «Մենք մտածում էինք՝ հնարավոր է, որ երգը քաղաքականացվի, բայց պետք է ազնիվ լինենք՝ չէինք մտածում, որ այսքան շատ կքաղաքականացվի: Առավոտվանից շատ լրատվական ալիքներ զանգահարում են ու հարցազրույցներ ուզում, մի քիչ անսպասելի է, որ լրատվականներն են հարցազրույց ուզում, ոչ թե արվեստին վերաբերող հաղորդաշարերը, որոնք մի քիչ ավելի պասիվ են: Նորից կրկնում եմ՝ երգը կոնկրետ անձի ուղղված չէ»:

 

Դիտարկմանը՝ արդյոք որպես քաղաքացի իր ներկայացրած տականքի բնորոշումներում նմանություններ տեսնո՞ւմ է երկրի ղեկավարի հետ, Նարե Նիկոյանը պատասխանել է. «Եթե այդքան մարդ իրեն նմանեցնում է, ուրեմն թիրախային բաներ կլինեն, որովհետեւ մեկնաբանությունների մեջ ոչ միայն ընդդիմադիրներ, այլեւ իր համակիրներից կային, որոնք նմանեցրել էին, մտածում էին, որ երգն իր մասին է ու վատ բաներ էին գրում մեզ… եթե շատերն են նմանեցնում, երեւի մի բան կա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.