Ո՞ր մրգերն են իջեցնում խոլեստերինի մակարդակը

Որոշ մրգեր օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը եւ նպաստում են սրտի առողջությանը, պնդում է սննդաբան, Կալիֆորնիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Չժոապինա Լին:

Նրա խոսքով՝ տանձն ու խնձորը նպաստում են խոլեստերինի մակարդակի իջեցմանը։ Այս մրգերը ցածր կալորիականությամբ են, ինչպես նաեւ՝ առանց ճարպերի եւ նատրիումի: Դրանցից ստացվող բջջանյութերն օգնում է պաշտպանել սիրտն արյան ճնշման կարգավորման միջոցով:

Ավոկադոն շատ յուղոտ մթերք է, սակայն կարող է ոչ պակաս օգտակար լինել առողջության համար. գիտնականները պարզել են, որ մեկ ավոկադոյի ամենօրյա օգտագործման դեպքում կայունանում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը։

 
 

Խաղողը եւս մի անսպասելի առողջարար մթերք է, որը դրական է ազդում աղիքային բակտերիաների վրա։

Սննդաբանի խոսքով՝ օգտակար է նաեւ ձմերուկի օգտագործումը, որը ցիտրուլին եւ ամինաթթու է պարունակում, որը բարձրացնում է ազոտի օքսիդի մակարդակը մարդու օրգանիզմում:

 

news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.