Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`

 

Մարտի 17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 
Երևան քաղաքում՝

Մարտի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով:

Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21․10C (1962թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5․50C (1990թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5․90C

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.