Ինչու՞ չի կարելի շատ թորած ջուր խմել

Թորած ջուրը կարող է վտանգավոր լինել առողջության համար, եւ այն շատ խմելը վատ գաղափար է: Այս մասին զգուշացնում է գաստրոէնտերոլոգ Ալեքսանդրա Յակովլեւան (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքով՝ հանքային աղեր չպարունակող թորած ջրի հաճախակի օգտագործման դեպքում օրգանիզմում խախտվում է թթու-բազային հավասարակշռությունը: Այլ հնարավոր հետեւանքներն են՝ նյութերի հավասարակշռության խախտումը, օստեոպորոզը, ինչպես նաեւ վիտամինների եւ հանքանյութերի պակասն օրգանիզմում:

 

«Այդպիսի ջուրը կարող է օրգանիզմից դուրս հանել աղերը, հանքանյութերը, կալցիումը, ֆոսֆորը, կալիումը, երկաթը եւ պղինձը, ինչի հետեւանքով կարող են տուժել երիկամները, ատամների էմալը, սրտի մկանային հյուսվածքը, ոսկրային հյուսվածքը»,- նշել է գաստրոէնտերոլոգը։

news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.