Ի՞նչ էժան մթերքներ են օգնում իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը

Որոշ բավական էժան մթերքներ կարող են իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը՝ այն օրգանիզմից դուրս բերելով մի քանի շաբաթվա ընթացքում։ Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան Մեյ Սիմփկինը։

«Էժան մթերքները, որոնք կարող են օգնել, լոբազգիներն են, դրանք հատկապես արդյունավետ են խոլեստերինի բարձր մակարդակի իջեցման գործում։ Դրանց մշտական օգտագործումը կերակրաբաժնում օգնում է իջեցնել օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը»,- ասել է մասնագետը։

«Վատ» խոլեստերին են անվանում ցածր խտության լիպոպրոտեինները, որոնք նստվածք են տալիս զարկերակների պատերին՝ օջախային կուտակումներ առաջացնելով, որոնց ավելացումը հանգեցնում է անոթների նեղացման եւ արյան շրջանառության վատացման։ Եթե օրգանները դադարում են անհրաժեշտ ծավալի արյուն ստանալ, բարձրանում է դրանց ախտահարման վտանգը։ Ամենատարածված հետեւանքներից են ուղեղի եւ սրտի կաթվածները։

 
 

news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.