Հրապարակվել է 31-ամյա կնոջն ու նրա 11-ամյա որդուն վրաերթի ենթարկելու պահի տեսագրությունը․ shamshyan.com

Shamshyan.com-ը հրապարակել է օրեր առաջ Երևանում տեղի ունեցած վրաերթի պահի տեսագրությունը։

 

Հիշեցնենք, որ մարտի 13-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում 73-ամյա վարորդի կողմից Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչներ՝ մոր ու որդու վրաերթի ենթարկելու մասին։

Հրապարակման մեջ նշել էինք, որ վրաերթի ենթարկվածները հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով, ինչի մասին Shamshyan.com-ի թղթակցին տեղում հայտնել էին քաղաքացիները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, ով այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ու ճիշտ կողմնորոշվելով՝ նախ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերում վրաերթի ենթարկվածներին, ապա իր ավտոմեքենայով նրանց տեղափոխում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրանց կյանքը։

 

Երեխան գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում ու իվանդանոցից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ եթե նրանք 5-10 րոպե ուշ բերվեին հիվանդանոց, ապա երեխայի կյանքը հաստատ փրկել չէր լինի։ Հիմա նրանք գտնվում են կայուն վիճակում։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած պահը՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխային ու մորը հիվանդանոց տեղափոխած Կ. Ավագյանը Ազգային անվտանգության ծառայության  աշխատակից է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.