Հավի միսը Ուկրաինայից էր ներմուծվում, հիմա այլ շուկաներ ենք փնտրում. ՊԵԿ նախագահ

Մեզ մոտ որոշ անհանգստություն եղավ ու մարդիկ սուպերմարկետներից մեծ, չարդարացված գնումներ էին անում, ինչի արդյունքում խնդիրներ եղան: Մոտավորապես նույն վիճակը կա նաեւ ՌԴ-ում: Որոշումները վերջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա ՀՀ ներկրվող ապրանքների հարցում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հացահատիկի և մի շարք այլ ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրերին:

Նա նշել է, որ այդ ապրանքատեսակների մեծ մասը ներկրվում էր ՌԴ-ից, նաև Ուկրաինայից, իսկ հիմա Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծում կատարել:

 

Բադասյանն ընդգծել է, որ պարենային անվտանգության խնդիր չի առաջանա, որովհետեւ ներկրումներ կլինեն ՌԴ-ից, և հավելել՝ հավի միսը Ուկրաինայից էր ներմուծվում, բայց հիմա հնարավոր այլ շուկաներ են փնտրում ու կարող են ներմուծել այլ երկրներից, օրինակ, Ռուսաստանից:

Ըստ Բադասյանի, կորոնավիրուսի ժամանակ իրենք ավելի վատատեսական կանխատեսումներ էին արել, հիմա էլ չեն ուզում վատ վիճակ նկարագրել, որովհետեւ այս տարի լավ են սկսել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.