Հրազդանում, Ջերմուկում ու Ապարանում ձյան բարձրությունը հասել է մինչև 90 սմ-ի, Ամբերդում՝ 103 սմ-ի, Արագածի վրա՝ 2 մետրի

Ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ:

 

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Տավուշում կազմում է 10-40սմ, Լոռիում՝ 17-43սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90սմ:
Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234սմ է, Ամբերդում՝ 103սմ է:
Այսօր ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.