Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» գրավի դիմաց ազատ է արձակվել

Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականունով, 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Tert.am–ին հաստատեց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

 

Քրեական գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և Ավետիք Իշխանյանը կշարունակեն մնալ կալանքի տակ, քանի որ դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն`քրեական գործը վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.