Արայիկ Հարությունյանն ու «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի անդամները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակն ու հաղթահարման ուղիները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

 

Քննարկվել են Հանրապետության անվտանգային ու հումանիտար խնդիրները, ստեղծված իրավիճակը, հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական, բնակարանային խնդիրների լուծման հարցերին:

 

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերին ու բարձրացված խնդիրներին առկա հնարավորությունների սահմանում պատշաճ լուծումներ կտրվեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.